Ինչպես հայտնի է, ավարտվել է եվրոպական ակումբային ֆուտբոլի 2013/14թթ մրցաշրջանը:
Մադրիդի «Ռեալ»-ի համար այն շատ հաջող ստացվեց: Կարլո Անչելոտիի սաները թեև Իսպանիայի Լա Լիգայում բավարարվեցին միայն 3-րդ հորիզոնականով, սակայն դարձան երկրի Արքայական գավաթակիր, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իրենց պատմության մեջ տոնեցին հոբելյանական` 10-րդ հաղթանակը: «Արքայական ակումբ»-ի կազմում արդյունավետ ֆուտբոլ էր ցուցադրում հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով ամբողջ մրցաշրջանի ընթացքում, ընդհանուր առմամբ, դարձավ 51 գոլի հեղինակ:
Տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:








































