Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկին վախճանվել է: Այդ մասին կիրակի օրը հաղորդել է AFP գործակալությունը:
Մայիսի 6-ին նրա դուստրը՝ Մոնիկա Յարուզելսկայան, հաղորդել է, որ Լեհաստանի նախկին նախագահը վիրահատության է ենթարկվել: Տեղական ռադիոյի եթերում նա հոր վիճակը որպես «90 տարեկան ծանր հիվանդի» վիճակ է բնութագրել:
Վերջին տարիներին Յարուզելսկուն պարբերաբար հիվանդանոց են տեղափոխել: Մայիսի սկզբին գեներալը հիվանդանոցում կաթված է տարել: Դրանից հետո նա ուշքի չի եկել:
Մայիսի 6-ին նա 91 տարեկան է դարձել: Վոյցեխ Յարուզելսկին 1980-ականների Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների վերջին ղեկավարներից մեկն է եղել: 1989թ. նա Լեհաստանի Հանրապետության ղեկավար է ընտրվել, 1990-ին հեռացել է քաղաքական արենայից:









































