Ամերիկյան հատուկծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որը ՌԴ տարածքում ժամանակավոր ապաստան է ստացել, քննարկում է որոշակի պայմաններով ԱՄՆ վերադառնալու հարցը: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Spiegel պարբերականը:
«Այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում»,-Սնոուդենի գերմանացի փաստաբան Վոլֆգանգ Կալեկին մեջբերում է գերմանական պարբերականը: «Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են գործին, հասկանում են, որ լավ կլինի ամերիկյան իշխանական մարմինների հետ համաձայնության գալ»,- կարծում է նա:
Այժմ բոլոր ջանքերը, Կալեկի խոսքով, կենտրոնացած են «միջին ժամկետներում Էդվարդ Սնոուդենի համար ընդունելոի որոշում գտնելու վրա»: Ինքը՝ ՀԿՎ-ի և ԱԱԾ-ի նախկին գործակալը, բանակցություններին չի մասնակցում, նշել է իրավաբանը՝ «բանակցությունների» մանրամասների մասին ոչ մի տվյալ չհաղորդելով:











































