Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալ»-ի՝ «Ատլետիկո»-ի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո, «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին սահմանել է միանգամից 3 նոր ռեկորդ.
1. Անչելոտին դարձավ առաջին իտալացի մարզիչը, ով Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային առաջնության գավաթին է տիրացել երկու տարբեր ակումբների հետ:
2. Անչելոտին առաջին մարզիչն է Եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունների և Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, ով կարողացել է 3 անգամ տիրանալ գավաթին երկու տարբեր ակումբների հետ:
3. Անչելոտին առաջինն է, ում հաջողվեց 5 անգամ տիրանալ Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի գավաթին, եթե հաշվի առնենք նրա և՛ մարզչական, և ֆուտբոլիստի կարիերաները:





































