Ամերիկան աշխատում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի ստեղծման ուղղությամբ՝ հակառակ Չինաստանի նախազգուշացումների, հաղորդում է The Phillippine Star-ը:
Նոր դաշինքի մեջ կարող են մտնել Ֆիլիպինները, Ավստրալիան, Ճապոնիան: Հնարավոր է նաև Թայլանդի ու Սինգապուրի անդամակցությունը՝ հաղորդում են ասիական լրատվամիջոցները: Որպես ստրատեգիական գործընկեր Վաշինգտոնը դիտարկում է նաև Մալայզիային:
Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նախազգուշացրել էր՝ խուսափել Չինաստանի դեմ ուղղված ռազմական դաշինքներից:









































