Հունական փոքրիկ Գավդոս կղզու բնակիչները հրաժարվել են մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին՝ ի նշան ԵՄ քաղաքականության ու Հունաստանի իշխանությունների նկատմամբ դժգոհության՝ հաղորդում է Imersia թերթը:
Գավդոսը Կրետեից հարավ է գտնվում և կղզու վարչական տարածքի մեջ է մտնում: 30 քառ. կմ տարածքով կղզում ապրում է մոտ 152 մարդ: Այն ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ Եվրոպայի ամենահարավային կետն է: Համաձայն Գոմերի՝ այստեղ է Կալիպսոն 7 տարի պատանդ պահել Ոդիսևսին:
Մայիսի 25-ին Հունաստանում ընթանում են շրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների՝ Եվրոպական խորհրդարան մտնելու ընտրությունները:
Կղզու քաղաքապետին բնակիչներն ընտրել են առաջին փուլում, իսկ եվրոպական ընտրություններին նրանք որոշել են չմասնակցել, քանի որ հիասթափված են ինչպես հունական, այնպես էլ եվրոպական իշխանությունների անուշադրությունից՝ կապված Միջերկրական ծովում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման պլանների հետ:







































