«Կարծում եմ, որ արդեն իսկ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հանրապետական կուսակցությունը շատ բան չի կորցնի` անկախ նրանից, թե ԲՀԿ-ՀԱԿ ֆլիրտն ինչ ընթացք կստանա: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ շանսեր չի կարող ունենալ նախագահական ընտրություններում` հաշվի աոնելով և´ իր անցյալը, և´ ներկայիս վիճակը, և´ առավել ևս` թաքնված սպառնալիքները Ռոբերտ Քոչարյանի` հնարավոր վերադարձի հարցերով»,- Aravaot.am-ի հարցին` արդյոք ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և եթե ոչ` ՀՀԿ-ն այդ դեպքում շա՞տ բան կկորցնի, այսպես պատասխանեց նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:
Նա ներկայիս քաղաքական իրավիճակը «ողբալի» է համարում և նշում, «թե պարզ չէ` քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին լուրջ պատրաստվո՞ւմ են, թե՞ փորձում են համագործակցել, բանակցել, մի կերպ մի բան պոկել»:











































