Այսօր Հինանց շրջանի 6-րդ կիրակին է, որով իր ավարտին է մոտենում հինանց շրջանը: Մյուս կիրակին երկրորդ Ծաղկազարդի կիրակին է, որին կհաջորդի հոգեգալստյան օրը: Այս կիրակին հիմնականում Հարության տոնի խորհրդի վրա հիմնված, մեր կյանքը ուղղելու պատգամ է պարունակում իր մեջ: Հինանց շրջանի միակ և գերագույն պատգամը մեր տիրոջ հարության զորությունը ընկալելն է:









































