Կաննի կինոփառատոնի շրջանակներում Սոֆի Լորենը պատմել է, որ նախկինում իրեն չէին համարում բավարար չափով ֆոտոգենիկ՝ ֆիլմերում նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Դեռևս 1950-ականներին Լորենը գրեթե «խաչ է քաշել» ֆիլմերում նկարահանվելու իր երազանքի վրա:
«Մարդիկ կարծում էին, որ իմ բերանը չափազանց մեծ է, նրանք ցանկանում էին, որ ես կարճացնեմ քիթս և ավելի ուղիղ դարձնեմ ատամներս: Դա շատ ծանր էր: Ես ասացի, որ այդ դեպքում կվերադառնամ տուն՝ Պոցուոլի, ես չեմ ցանկանում փոխել իմ դեմքը: Կինոարդյունաբերության մեջ ֆոտոգենիկ չլինելը նշանակում է, որ դու չես կարող դառնալ դերասան կամ դերասանուհի:
Սակայն գործերս ավելի ու ավելի լավ էին ընթանում՝ շնորհիվ լուսանկարիչների և այն մարդկանց, ովքեր գիտեին՝ ինչպես իմ դեմքը ներկայացնել էկրանին անհրաժեշտ լույսի ներքո: Ես այն ընդհանրապես չեմ փոխել»,- ասել է նա:
Այժմ 79-ամյա Սոֆի Լորենը շնորհակալություն է հայտնում ռեժիսոր Վիտորիո դե Սիկոյին՝ կարիերան սկսելու հարցում իրենց օգնելու համար:








































