Պաղեստինցի դեռահասն այսօր զոհվել է Գազան իսրայելական ուղղաթիռներով ռմբակոծելու ժամանակ: Ինչպես հաղորդում են պաղեստինյան աղբյուրները, օդից հարձակման է ենթարկվել Հան-Յունիս քաղաքի բնակելի թաղամասը:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զրահատեխնիկան՝ ավիացիայի աջակցությամբ, ներխուժել է Գազա՝ սահմանին հետապնդելով մի խումբ գրոհայինների, որոնք մեկ օր առաջ ականանետերով ռմբակոծել էին իսրայելական տանկը: Զինվորականների ներկայացուցչի խոսքերով՝ զրահատեխնիկան լրջորեն վնասվել է, սակայն նրա ուղևորներից և ոչ մեկը չի տուժել:
Զոհված պաղեստինցին 13 տարեկան է եղել: Հաղորդվում է, որ վիրավոր է ևս մեկ բնակիչ:










































