«Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր կարծիքն է հայտնել թիմի առաջատար Դիդիե Դրոգբայի` Թուրինի «Յուվենթուս» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Դրոգբան հիանալի ձեռքբերում կլինի «Յուվենթուս»-ի համար: Համալրելով թուրինյան ակումբի կազմը, Դիդիեն կարող է էապես հզորացնել այն, ինչը մանավանդ կարևոր կլինի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք հանդիպումներում:
«Ես մեծ հաճույքով եմ մարզել Դրոգբային նախորդ մրցաշրջանում: Մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Դիդիեն միշտ վտանագավոր է եղել հակառակորդների համար և նախկինի պես մոտիվացված է»,- ասել է Մանչինին:






































