«Մարմարա»-ի հաղորդմամբ՝ Տիգրանակերտի նախկին քաղաքապետ Օսման Փայթեմիրը, ում ԱՄՆ կատարած այցի ընթացքում ուղեկցել են քուրդ գործիչներ, Նյու Ջերսիում հանդիպել է տիգրանակերտցի շուրջ 200 հայերի հետ, որոնք տարիներ առաջ գաղթել էին ԱՄՆ: Ընդունելությանը մասնակցել է նաև Տիգրանակերտի Ս. Կիրակոս եկեղեցու թաղային խորհրդի ատենապետը: Ընդունելության հիմնական նպատակը Ս. Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար հանգանակություն կատարել էր:
Եկեղեցու թաղային խորհրդի ատենապետը հիշեցրել է, որ կարճ ժամանակ առաջ եկեղեցին ավերակ վիճակում էր և մասամբ նորոգվել է, որին նպաստել են նաև Տիգրանակերտի քաղաքապետարանն ու Օսման Փայթեմիրը:









































