Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` մայիսի 24-ին Լիսաբոնում Չեմպիոնների Լիգայի գավաթը կխաղարկեն մադրիդյան երկու թիմերը` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:
Soccerlens-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Ռեալ»` Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ֆաբիո Կոենտրաո, Դանիել Կարվախալ, Ասիեր Իլյարամենդի, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Կարիմ Բենզեմա, Քրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ:
«Ատլետիկո»` Տիբո Կուրտուա, Միրանդա, Դիեգո Գոդին, Խուանֆրան, Ֆելիպե Լուիս, Գաբի, Տիագո, Կոկե, Ռաուլ Գարսիա, Դիեգո Կոստա, Արդա Թուրան:
Հավելենք, որ Երևանի ժամանակով խաղը կմեկնարկի 22:45-ին:





































