Շոտլանդիայի ամենահայտնի շինություններից մեկի՝ Գլազգոյի արվեստի դպրոցի հրդեհից հետո փրկվել է գույքի 70%-ը՝ հայտարարել է հրշեջ ծառայությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումը և ոչնչացումից փրկել շինության կառուցվածքը, որը համարվում է ար-նուվո ոճի ճարտարապետական ակնառու օրինակ:
Ականատեսների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է շինության նկուղում պրոյեկցիոն սարքի պայթյունից:
Ուսանողներն ու ուսումնական հաստատության աշխատակիցները ժամանակին տարհանվել են:
Գլազգոյի համալսարանի արվեստի դպրոցը կառուցվել է շոտլանդացի ճարտարապետ և նկարիչ-մոդեռնիստ Չառլզ Ռեննի Մակինտոշի նախագծով:








































