Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի և մեկ ֆուտբոլի փոքր խաղադաշտի հանդիսավոր բացմանը:

Ծրագիրն առավել քան սպասված էր սեփական տնատիրություններից կազմված Արարտյան փողոցում ապրող բնակիչների համար: Երբևէ խաղահրապարկ ու հանգստյան գոտի չունեցող այս թաղամասում այսօր անխնամ տարածքի փոխարեն վառ գույներով ձևավորված խաղահրապարակ է, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով, ինչն իր հերթին արդեն իսկ վկայում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին խաղահրապարակի կառուցման համար` ընդգծելով, որ երեխաների լիարժեք հանգիստը կազմակերպելու նպատակով հանգստյան գոտիների ստեղծումն իրապես շատ կարևոր է:

Շարուրի 25,27 և 29 շենքերի բակում էլ ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանն է հանձնվել ֆուտբոլի նոր, փոքր խաղադաշտ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Քաղաքապետի այցի պահին փոքրիկներն արդեն խաղում էին հարմարավետ խաղադաշտում:

Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով էր կահավորվել նաև Աէրացիա թաղամասի 5/1 շենքի բակը: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, ինչպես նաև իրականացվել կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին Երևանի արվարձաններից մեկը հանդիսացող թաղամասը ևս բարեկարգման ծրագրում ընդգրկելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը նշել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում որպես առաջնահերթություն խնդիր է դրվել համաչափ զարգացնել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները և որ գալիք տարիներին նույնպես այս ծրագրերը լինելու են շարունակական. «Շենգավիթ վարչական շրջանում այս տարվա ընթացքում մեծ ծրագրեր են իրականացվել բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, այգիների և պուրակների ստեղծման ուղղությամբ: Այս աշխատանքները լինելու են շարունակական և 2013թ-ի բյուջեում ևս նախատեսելու ենք բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ»,-նշել է քաղաքապետը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Սմբատ Զորավարի 1950-1956 թթ. բնակված և բոլորովին վերջերս նորոգված շենքի վերաբացմանը: Շենգավիթ վարչական շրջան կատարած շրջայցերից մեկի ժամանակ քաղաքապետն անձամբ էր ծանոթացել շենքի վիճակին, զրույցել բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին և տեղում հանձնարարել էր համապատասխան օղակների ղեկավարներին հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել շենքի արտաքին տեսքը, ինչպես նաև եռահարկ շենքի բոլոր աստիճանահարթակները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ելնելով բնակիչների անվտանգության ապահովման առաջնահերթությունից, ամբողջովին ամրացվել են նաև շենքի արտաքին պատշգամբներն ու մուտքը. «Մեր առաջին այցի ժամանակ տեսանք, որ շենքը գտնվում էր անմխիթար վիճակում: Ինչպես բնակիչների, այնպես էլ մեր ցանկությունն էր վերանորոգել այս շենքը՝ ի հիշատակ մեծ հայդուկապետի: Աշխատանքներն ավարտվել են կարճ ժամկետում և որ ամենակարևորն է, բնակիչները գոհ են կատարած աշխատանքից:»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հայրենանվեր այս նախաձեռնության համար, բնակիչները նշել են, որ բարեկարգված ու անվտանգ դարձած շենքն այսօր անճանաչելի է դարձել: Ի գնահատումն այս շնորհակալ գործի նախաձեռնման, Սմբատ Զորավարի բնակարանի ներկայիս բնակչուհին քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել մեծ հայդուկապետի պահպանված վերջին լուսանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում