Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը լավագույնը կլինի թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի կարիերայում: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Իտալացի մասնագետը նշել է, որ մրցաշարի ողջ ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը օգնել է իր թիմին:
«Ռոնալդուն մեր կարևորագույն զենքն է: Նրա վիճակագրությունը տպավորիչ է: Այս խաղում մեզ հարկավոր է լավագույն Ռոնալդուն: Նա գերազանց է անցկացրել մրցաշարը` հեղինակելով 16 գոլ և նպաստելով իր թիմի` եզրափակիչ անցնելուն»,- ասել է Անչելոտին:









































