Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Իրանը չի մասնակցելու Անկարայում կայանալիք Սիրիայի վերաբերյալ գագաթնաժողովին: Թուրքիայից ու Իրանից բացի, դրան պետք է մասնակցեր Եգիպտոսը, սակայն Իրանի պատճառով հետաձգվել է այդ գագաթնաժողովը:
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին չի մասնակցելու նոյեմբերի 10-ին Անկարայում կայանալիք Սիրիայի վերաբերյալ եռյակ գագաթնաժողովին: Այժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ գագաթնաժողովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր միմյանց հետ հանդիպել են՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ընթացող Ժողովրդավարական ֆորումի շրջանակներում:







































