ԱՄՆ-ը և Եվրոպայում նրա դաշնակիցները խորը մտահոգություն են հայտնել` Լիբիայում շարունակվող բռնության ակտերի հետ կապված: Այս մասին գրում է BBC-ն:
Համատեղ հայտարարությունում Արևմուտքի երկրները բոլոր կողմերին կոչ են անում զերծ մնալ ուժ կիրառելուց: Նրանք նաև նշել են, որ Լիբիան խաչմերուկում է կանգնած և պետք է ընտրություն կատարի` քաղաքական զարգացման կամ քաոսի միջև:
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան:









































