Չեխիայի խորհրդարանն այսօր հաստատել է օրինագիծ, որը նախատեսում է կրոնական կազմակերպություններին վերադարձնել նախկինում առգրավված սեփականությունը, որի ընդհանուր գումարը կազմում է միլիարդ դոլարներ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, հղում կատարելով չեխական հեռուստատեսությանը, օրինագծի օգտին հանդես է եկել խարհրդարանի Ստորին պալատի 200 պատգամավորներից 102-ը:
Արդյունքում խորհրդարանի Վերին պալատը, որը ընդդիմանում էր օրինագծի ընդունմանը, չի կարողացել դրա վրա վետո դնել: Օրինագիծը հաստատվել է:
Եկեղեցապատկան հողերն ու գույքը 1948 թ.առգրավվել էին կոմունիստական իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել կաթոլիկ ու հրեական եկեղեցիներին վերադարձնել ավելի քան 2,5 հազար շինություն, 175 հազար հա անտառ, 25 հազար հողատարածք: