Մադրիդի «Ատլետիկո»-ի ավագ Գաբին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպման նախօրեին նշել է, որ իրենք Լիսաբոն են ժամանել հաղթանակի համար.
«Սա ամենակարևոր հանդիպումն է մեր ակումբի պատմության մեջ, դրա համար վաղը հպարտությամբ կկրեմ մեր թիմի գույները,- Գաբիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: -Մենք հավատում ենք Սիմեոնեին: Նա օգնում է մեզ հաղթել, իսկ մենք այստեղ ենք եկել հենց դրա համար: Նա ստիպեց մեզ հավատալ այն ամենին, ինչ որ անում ենք»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:






































