Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորները միացել են սեպտեմբերի 12-ից ցայժմ թուրքական բանտերում հացադուլ անող հարյուրավոր քրդերին:
Դիարբեքիրում անժամկետ և առանց հետքայլ անելու հացադուլ են սկսել Դիարբեքիրից ընտրված ԽԺԿ-ական պատգամավոր Էմինե Այնան և Վանից ընտրված ԽԺԿ-ական պատգամավոր Օզդալ Ուչերը: Նշվում է, որ մյուս քուրդ պատգամավորներն էլ են պատրաստվում միանալ նրանց:










































