Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի, ինչպես նաև` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իր շարժառիթի մասին:
«Ինձ դուր չեն գալիս այնպիսի մարդիկ, ովքեր անընդհատ կրկնում են` «Ես, ես ու ևս մեկ անգամ ես»: Դա ծիծաղեցնում է: Բոլոր դեպքերում չէ, որ ամեն ինչ այդ «ես»-ն է որոշում:
Չեմպիոնների լիգայում հաղթանակի շնորհիվ ես կարող եմ դառնալ «Ռեալ»-ի պատմության մի մասնիկը: Չեմպիոնների լիգան արդեն շատ բան է տվել ինձ: Ես այդ մրցաշարում հաղթել եմ 4 անգամ. 2-ական դեպքում` որպես ֆուտբոլիստ և մարզիչ: Խոսքը գնում է «Ռեալ»-ի համար հոբելյանական` 10-րդ գավաթի մասին: Դա լավ շարժառիթ է բոլորիս համար: Այն պահից, ինչ եկել եմ այստեղ, բոլորը խոսում են միայն այդ մասին:
Այստեղ շատերը դեռ շարունակում են սիրել Մոուրինյոյին: Նա «Ռեալ»-ում 2 խմբավորում էր ձևավորել` իր հետ և իր դեմ»,- ասել է իտալացի մասնագետը:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը տեղի է ունենալու շաբաթ օրը` մայիսի 24-ին, Լիսաբոնում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:








































