Ալիսիա Կիսն այցելել է Նյու Յորքում Ralph Lauren մանկական նորաձևության ցուցադրությանը: Այստեղ որպես մոդել իր ուժերն է փորձել նրա 3 տարեկան որդին՝ Եգիպտ Դինը: Այս մասին հայտնում է storystar.ru-ն:
Երևում է, որ հայտնի երգչուհին որդու ապագան տեսնում է մոդելային բիզնեսում: Առաջին քայլը եղել է մասնակցությունը մանկական ցուցադրությանը:
Ալիսիան նստել է ցուցադրությանը Ումա Թուրմանի ընկերակցությամբ ու վայելել է որդու ներկայությունը պոդիումին:
Տղան ցուցադրել է քեժուալ ոճի զգեստ: Նա կրել է շան պատկերով ջեմպեր, վերնաշապիկ, մուգ ջինսեր ու մոխրագույն պիջակ:













































