Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեփական միջուկային օբյեկտներին հարվածելու Արևմտյան երկրների և գլխավորապես Իսրայելի սպառնալիքների ֆոնին, Իրանը որոշել է անցկացնել խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցելու են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
Զորավարժությունները մեկնարկելու են նոյեմբերի 10-ին և ընդգրկելու են Իրանի միանգամից 8 նահանգ, որոնք գտնվում են երկրի արևելյան, հարավային ու կենտրոնական հատվածներում, ընդհանուր առմամբ՝ 850,000 քառակուսի կիլոմետր: Զորավարժությունները տևելու են 7 օր, դրանց մասնակցելու է ավելի քան 8000 զինծառայող: Իրանական կողմն այս զորավարժությունը որակել է որպես հարևան ու բարեկամ երկրներին հասցեագրված բարեկամական ու խաղաղասիրական ուղերձ:










































