Մայիսի 29-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը` նվիրված սիրված կոմպոզիտորի 75-ամյակին:
Համերգի ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի «Տարվա եղանակներ», «Ջութակի կոնցերտ», Canti Paralleli, »Երեք խմբերգ», «Արվեստ քերթության» ստեղծագործությունները:
Որպես մենակատարներ հանդես կգան Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Իրինա Զաքյանը (սոպրանո) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր):
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Համերգի սկիզբը՝ ժամը 19:00-ին:











































