«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ մտադիր է շարունակել կարիերան «քաղաքայիններ»-ի կազմում:
«Հաղթանակներից երբեք չես հոգնում և այժմ ես հաղթանակներ եմ տանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում: Այնպես որ, որևէ բան փոխելու ցանկություն չունեմ:
Մարզիչը հիանալի մթնոլորտ է ստեղծել, ինչն ավելի համակցված է դարձրել թիմի խաղը: Դրա շնորհիվ մենք արդեն երկու տիտղոս ենք նվաճել: Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում առաջիկայում, բայց այժմ ես երջանիկ եմ և հեռանալու մասին չեմ մտածում»,- ասել է ֆուտբոլիստը:






































