Օրական 2-3 բաժակ սուրճ խմելը բարձրացնում է ուղեղի կողմից դրական նշանակությամբ բառերի ճանաչման արագությունն ու ճշգրտությունը, սակայն ոչ մի կերպ չի ազդում բացասական կամ չեզոք իմաստով բառերի ընկալման վրա: Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները: Այս մասին հոդվածը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
Ռուռի համալսարանի գիտնականները առաջին անգամ ցույց են տվել, որ թեստից 30 րոպե առաջ 200 մլգ կոֆեին (2-3 սուրճի բաժակ) օգտագործողները ընկալել են դրական խոսքերի թաքնված իմաստը: Փորձին մասնակցել են 19-32 տարեկան 67 առողջ կամավորներ, որոնց մի մասին տրվել է կոֆեին, մյուսին՝ պլացեբո:
Գիտնականները նախկինում արդեն պարզել էին, որ կոֆեինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը, իսկ նրա նորմալ չափաքանակը բարելավում է մտավոր հասարակ հանձնարարությունների կատարումն ու ամենօրյա ռեակցիաների արագությունը:








































