Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Ժողովրդավարական ֆորումում, հայտարարել է, որ անհնար է ժողովրդավարություն բերել հրանոթների փողերով.
«Ժողովրդավարություն կարելի է ստեղծել միայն արդարության ու ազատության հանդեպ ունեցած գլոբալ մղումով: Ժողովրդավարությունը մարդկության մեծագույն ձեռքբերումն է՝ ուղղված համայն աշխարհում արդարադատության հաստատմանը: Պետությունների ղեկավարները պետք է իրականացնեն արդարությանն ու ազատությանը հասնելու քաղաքականություն: Անընդունելի է զենքի միջոցով ժողովրդավարություն բերելը»:








































