Daily Mail-ը հայտնում է, որ ՊՍԺ-ն մոտ է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի ձեռքբերմանը: Նշվում է, որ տրանսֆերային գործարքի կայացման մասին կհայտարարվի առաջիկա 48 ժամերի ընացքում:
Բրազիլացի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց փարիզյան ակումբը շուրջ 50 մլն ֆունտ կվճարի: Այժմ ֆուտբոլիստը պետք է կարգավորի անձնական պայմանգրի պայմանները:
Նշենք, որ պաշտպանի ծառայություններով են հետաքրքրված նաև «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Ֆրանսիայի չեմպիոններին արգելել էր 60 մլն եվրոն գերազանցող արժեքով տրանսֆերային գործարքներ իրականացնել:








































