«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ամփոփել է մրցաշրջանի արդյունքները և հայտնել, որ գոհ է իր թիմի ելույթներից:
«Հիանալի կազմ ունենք: Բացի այդ, «Նապոլի»-ում գերազանց մասնագետներ են աշխատում: Ակումբի բոլոր աշխատակիցները հիանալի են կատարում իրենց պարտականությունները:
Մեզ հաջողվեց նվաճել Իտալիայի գավաթը, չնայած նոր, ավելի հարձակվողական մարտավարություն էինք ընտրել: Մրցաշրջանի ընթացքում 104 գոլ ենք խփել և միշտ փորձել ակտիվորեն տիրել գնդակին: Ես գոհ եմ մեր ելույթներից և նվաճումներից»,- Football Italia-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:









































