Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել «սիրիական դոսյեն» Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին բանաձևի նախագծի վրա: Խորհրդի մնացած 13 անդամները կողմ են քվեարկել նախագծի ընդունմանը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հիասթափություն է արտահայտել առ այն, որ խորհրդի անդամները չեն կարողացել միասնական դիրքորոշում զբաղեցնել նման կարևոր հարցում:
Ֆրանսիայի և Լիտվայի կողմից ներկայացված բանաձևի նախագծում դատապարտվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումները հակամարտող երկու ճակատների կողմից:
Համաձայն նախագծի՝ իրավիճակի քննությունը պետք է հանձնել Միջազգային քրեական դատարան:







































