Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալը մահացել է գանգուղեղային վնասվածքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ «Կոշ» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ, 46-ամյա Արտավազդ Գոհարյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արտավազդի բերանից արյուն է եկել և ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Աշտարակի բժշկական կենտրոնում Արտավազդին հետազոտել են և ասել, թե որևէ լուրջ խնդիր չկա: «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են ՔԿՀ, և հաջորդ օրը Արտավազդը մահացել է: Ավելին՝ սա առաջին դեպքը չէ, որ քրեակատարողական հիմնարկներում անտարբերության կամ անհասկանալի պատճառներով դատապարտյալներ են մահանում: Իսկ մահվան դեպքերով քննության ընթացքում, ինչպես բոլոր դեպքերում, ՔԿՀ-ների պատասխանատուները ջրից չոր են դուրս գալիս:

Այսպիսով, առնվազն տարօրինակ ընթացք է ստանում դեպքը: Ինչպես է ստացվում, որ բժիշկները վստահեցնում են, թե դատապարտյալի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ օր հետո նա մահանում է: Արդյո՞ք կատարվածը բժիշկների անփութության հետևանք է, թե մեկ այլ անհայտ պատճառով է տեղի ունեցել։ Հուսով ենք՝ կպարզի նախաքննությունը, որն իրականացնում է ՀՀ ոստիկանության Աշտարակի քննչական բաժինը:

Մինչ պաշտոնական քննության արդյունքների ի հայտ գալը, «Ժողովուրդ»-ը փորձեց որոշ հանգամանքներ պարզաբանել «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանից, ով տեղյակ էր դատապարտյալի դեպքի մանրամասներին և վստահեցրեց, որ հիվանդանոցի բժիշկները որևԷ սխալ թույլ չեն տվել: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք բժիշկները որևէ սխալ թույլ չեն տվել, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ինչ կատարվել է, եղել է ՔԿՀ-ի ներսում և դատապարտյալը մահացել է գանգուղեղային լուրջ վնասվածքների արդյունքում, իսկ թե ինչ կպարզի քննությունը՝ ոչինչ ասել չեմ կարող: Շտապօգնության կանչ է եղել քրեակատարողական հիմնարկ, ու հասկացել են, որ դատապարտյալը համապատասխան հետազոտության պետք է ենթարկվի: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Իրենց նշելով դատապարտյալի բերանից արյուն է եկել: Ստուգել ենք, ստամոքսին զոնդ է դրվել, ստամոքսի լվացում է կատարվել և ոչ մի արյան հետք չի եղել: Ավելի ուշ բժիշկները մտածել են՝ միգուցե դատապարտյալի ցավերը կապված են սրտի հետ, սակայն սիրտն էլ են ստուգել ու հասկացել, որ ոչ արյունահոսության և ոչ էլ շտապ վիրահատության խնդիր կա: Մեր բժիշկները ասել են, որ նրան պետք է պահել հսկողության տակ: Իսկ դատապարտյալին ուղեկցող ՔԿՀ աշխատակիցներն ասել են, որ նրան հետ կտանեն ՔԿՀ ու կհսկեն: Հաջորդ օրը ՔԿՀ-ից հերթական շտապօգնության կանչ է եղել ու մինչև մեր աշխատակիցները հասել են, դատապարտյալը մահացել է»:

Ըստ Աշտարակի ԲԿ-ի տնօրենի տեղեկությունների` դատապարտյալը ստամոքսի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, թոքերում արյուն չի եղել և իրենց հետազոտությունը ճիշտ է եղել: «Տեղեկացել եմ, որ դատապարտյալի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա: Բայց պետք է ասեմ, որ մեզ մոտ ստուգման ընթացքում նա գանգուղեղային տրավմա չի ունեցել, իսկ թե դա երբ է ստացել և ինչ պայմաններում, ոչինչ չեմ կարող ասել, բայց գլխին լուրջ տրավմատիկ վնասվածքներ են եղել»,-շեշտեց ԲԿ-ի տնօրենը:

Ըստ տնօրենի` գանգուղեղային տրավման կարող է առաջանալ միայն կա՛մ վայր ընկնելու, կա՛մ հարվածի դեպքում:

Ինչ հարվածի կամ վայր ընկնելու մասին կարող է լինելը խոսքը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիք Ստեփանյանի հետ: Ըստ ՔԿՀ պետի` Արտավազդը դատապարտյալների աչքի առաջ ընկել է ու մահացել. «Իրականությունը դա է, քննություն է կատարվում, ու երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն, ըստ այդմ էլ կպարզվի, թե ինչ է եղել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում