Չորեքշաբթի օրը երեկոյան Կաննի կինոփառատոնի հյուրերը ֆիլմասրահից ավանդաբար տեղափոխվել են այլ երեկույթների: Օրինակ` Ալեսանդրա Ամբրոսիոն և Հայդի Քլումը այցելել են Puerto Azul Experience տոնակատարությանը, իսկ Քայլի Մինոուգին նկատել են Magnum պաղպաղակի 25-ամյակին նվիրված արարողությանը, գրում է Spletnik.ru-ն:
Քայլին ուրախանալու է գնացել կարճ սև զգեստով, որը զարդարված է եղել բազմաթիվ փայլուն քարերով: Աստղը իր կերպարը լրացրել է բարձրակրունկ արծաթագույն բոկոտիկներով:










































