Եվրախորհուրդը դեմ չէ ռուսական գազը գնել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին, այլ ոչ թե ԵԽ-ի հետ Ուկրաինայի արևմտյան սահմանին, ինչը տեղի է ունենում ներկայիս սխեմայով։ Այս մասին Եվրահանձնաժողովի ճեպազրույցում հայտարարել է Սաբին Բերգերրը՝ ԵԽ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերի մամլո քարտուղարը։
«Արևելյան Ուկրաինա գազի մատակարարման կետի փոփոխությունը եվրոպական ընկերությունների կողմից կոմերցիոն գործ է։ Այդ պատճառով այն պետք է քննարկեն ընկերություններն իրենք։ Բայց մենք կարծում ենք, որ դա կարող է լինել, և պետք է հնարավորություն լինի այդպիսի գաղափարի իրականացման համար»,- Բերգերին մեջբերում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։
Կիևը պնդում է, որ եվրոպական ընկերությունները գազը գնեն Ուկրաինայի արևելյան սահմանին և տարանցիկ գումար վճարեն Ուկրաինային։










































