Երեկ՝ նոյեմբերի 7-ին Չինաստանում ինքնահրկիզվել է նվազագույնը 4 մարդ, ներառյալ 3 պատանի վանական՝ որպես բողոքի նշան Տիբեթի նկատմամբ երկրի իշխանությունների վարած քաղաքականության:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի իրավապաշտպաններին,
3 պատանի վանական ինքնահրկիզվել է Սիչուան նահանգում, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել ինքնահրկիզման բազմաթիվ դեպքեր: 15-ամյա պատանին մահացել է, մյուս 2-ին տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ, նույն օրը Ցինhայ նահանգում ինքնահրկիզվել է 23-ամյա մի կին, որը մահացել է:
Պեկինը հայտարարում է, որ տիբեթցիներն ունեն դավանանքի ազատություն, և մեղադրում են արտաքսման մեջ գտնվող Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամային՝ կոնֆլիկտ հրահրելու համար:
Դեպքերը տեղի են ունեցել Պեկինում Կոմկուսի 18-րդ համագումարի նախօրեին, որի ընթացքում պետք է ընտրվի կուսակցական նոր ղեկավարությունը և ՉԺՀ-ի կառավարության նոր կազմը:








































