Իսրայելի դատախազությունն այսօր բողոքարկել է երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին արդարացնող դատավճիռը երկու կոռուպցիոն գործով: Ինչպես հաղորդել է իսրայելական ռադիոն, մեղադրող կողմը Գերագույն դատարանին խնդրել է վերանայել և մեղադրական եզրակացությունը, որը կայացվել է երրորդ գործով:
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, սեպտեմբերին շրջանային դատարանը Օլմերթին արդարացրեց նրա արտասահմանյան ուղևորությունների կրկնակի ֆինանսավորման գործով (այսպես կոչված՝ «Ռիշոն տուրզ» գործով), ինչպես նաև «Մորիս Տալանսկու գործով»՝ ամերիկացի գործարար, որը Օլմներթին զգալի գումարներ էր փոխանցել նրա քաղաքական կարիերայի արշալույսին:
Սական դատախազը չհիմնավորված էր համարել դատավորների կասկածներն այն մասին, որ Օլմերթն իմացել է իր աշխատակիցների՝ կրկնակի հաշվապահություն վարելու մասին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ:
Բացի այդ՝ մեդադրող կողմը չի համաձայնել դատավորի կարծիքի հետ, որ Օլմերթի՝ Տալանսկուց ստացած գումարներում չկա խարդախության նշույլ կամ հասարակության վստահության խախտման դրսևորումներ:
Երուսաղեմի շրջանային դատարանը, չնայած Օլմերթին մեղավոր է ճանաչել իշխանության չարաշահման մեջ, նրա նկատմամբ կայացրել է մեղմ դատավճիռ՝ 1 տարվա պայմանական ազատազրկում ու տուգանք:
Նման դատավճիռը նախկին վարչապետին չի զրկում հնարավորությունից՝ վերադառնալ քաղաքականություն ու թեկնածությունը ներկայացնել Կնեսետում արդեն մոտակա ընտրություններին, որոնք նախանշված են 2013թ. հունվարի 22-ին:
Անձամբ Օլմերթը ներկայում արտասահմանում է, սական նրա մերձավոր շրջապատն արդեն բողոքարկումն անվանել է նրա նկատմամբ ճնշում գործադրելու փորձ:







































