Wednesday, 01 07 2026
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Վահագն Հովնանյան` «Ով ընտրվի, նա էլ ընկերս է». մամուլ

Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ատում է այն երևույթը, երբ հայտարարում են, թե Հայաստանում սփյուռքահայերը չեն կարողանում իրենց բիզնեսները պահել:

– Պարոն Հովնանյան, տեղեկություններ կան, որ Դուք այժմ խնդիրներ ունեք`Ձեր բիզնեսների հետ կապված, հատկապես Վահագնի թաղամասի ծրագիրն իրեն չի «արդարացրել», և Դուք սնանկացման եզրին եք:

– Ուրդեղեն են գտած ադ լուրերը: Ո՞վ է ասել է Ձեզ նման բան: Դուք ամեն ասածին պետք է հավատա՞ք: Չկա նման բան, հավատացեք` չկա:

– Բայց շատ գործարարներ կուլիսներում խոսում են, որ լուրջ խնդիրներ ունեք`նաև Ձեր մյուս բիզնեսների հետ կապված, և պատրաստվում եք վաճառել դրանք:

– Միանշանակ սխալ է, որը չեմ իմանում որտեղից են տարածել: Ամեն բան նորմալ է:

– Այսինքն` Հայաստանում հե՞շտ է բիզնես ունենալ ու այն պահել:

– Ամեն տեղ դժվար է բիզնես վարելը:

– Կոնկրետ Հայաստանում նկատի ունեմ:

– Նույն բանն ամեն տեղ կա, բիզնեսն էնպես է, որ մի օր կլավանա, մի օր կվատանա ու այդպես շարունակ, բոլոր բիզնեսների մեջ դա կա: Հազար ու մեկ ձևեր կան բիզնեսում, խնդիրներ կան, պետք է ճիշտ «դեղ» տալ բիզնեսին, որ գործը լավանա:

– Երբևէ փորձե՞լ եք ՀՀ իշխանությունների հետ խոսել, առաջարկություններ անել, թե ինչ պետք է արվի բիզնեսի ծաղկման համար: Ինչպե՞ս են արձագանքել:

– Ես մի բան կասեմ, մենք` որպես բիզնեսմեն, երբեք պետքը չունինք կառավարությանը հարցնելու: Գնամ ի՞նչ հարցնեմ ինչպե՞ս կարող եք օգնել: Այլ հարց, որ ես հարցնեմ մենք ինչպես կարող ենք օգնել: Թե չէ կառավարությունը չպիտի մեզի օգնե և ուրիշ պայմաններ դնե: Կամ մեկ ուրիշ մարդ գա ու ասի` ես քեզ պրոբլեմի միջից կհանեմ: Ոչ, ես ոչ մեկի ձեռքին էլ չեմ նայում:

– Անցած տարի` հունիսին, մամուլում հրապարակում եղավ որ Դուք բողոքել եք Հայաստանում հաստատված մենաշնորհներից և հայտարարել, թե ինքներդ ցանկացել եք զբաղվել ՌԴ-ից փայտանյութի ներկրմամբ, բայց Ձեզ համար խոչընդոտներ են ստեղծվել: Անգամ սպառնացել են, որ նման բան չանեք: Ո՞վ կամ ովքե՞ր էին Ձեզ սպառնացել:

– Փայտի գործի հետ կապված հազար անգամ գրել են, ես խոսել եմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինձ սպառնացել են, ասեմ, որ երբեք ինձի չեն սպառնացել, երբեք: Որքան որ ես Հայաստանի մեջ եմ, ոչ ոք ինձի չի սպառնացել, այնպես որ, դա սխալ ձևով են ներկայացնում:

– Այդ դեպքում ինչո՞ւ են սփյուռքահայերը գալիս Հայաստան, ներդրումներ կատարում, իսկ վերջում նեղացած հեռանում: Այդպես վարվեց նաև Ջերարդ Գաֆեսճյանը:

– Ես երբեք Գաֆեսճյանի հետ չեմ խոսել` իմանալու համար, թե ինչու գնաց Հայաստանից: Մարդը ներքին պրոբլեմներ ուներ իր գործին մեջ և իր աշխատանքում, գործը ծախեց գնաց: Չե իմանում, կարող է այդ մարդն իր կնոջ հետ ավելի կուզեր ժամանակ անցներ, ավելի ազատ ժամանակ ունենար իրեն աղջկան հետ: Բայց ես նման խնդիր չու նեմ, փառք Աստծո, ես լավ առողջություն ունեմ (ձեռքով երեք անգամ հարվածում է սեղանին ու ծիծաղում- խմբ.): Այնպես որ, ես այդ մտահոգությունները չունեմ, ես տղա ունիմ, աղջիկ ունիմ, որ կրնան իմ գործը շարունակեն: Ես կատիմ այդ հայտարարությունները, թե սփյուռքահայերու համար դժվար է Հայաստանում: Ոչ, երբեք դժվարություն չկա: Ամեն մարդու մեջ նախանձություն կա, դժվարություններ են լինում, դա չի նշանակում, որ միայն հայկական տարբերակ է:

– Շուտով Հայաստանում նախագահա կան ընտրություններ են, արդեն որոշե՞լ եք, թե ում եք Ձեր ձայնը տալու:

– Ով ընտրվի, նա էլ ընկերս է (ծիծաղում է- խմբ.):

– «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունն է առաջադրելու, հնարավոր է Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Դուք ո՞ւմ եք նախընտրում:

– Ամեն Ձեր ըսածները կարող ուժ են, կրնան այս հայրենիքը պահել:

Հ.Գ. 2011թ. հունիսի 30-ին Վահագն Հովնանյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, nր Հայաստանում մենաշնորհ է, ինքը ցանկացել է զբաղվել ՌԴ-ից փայտանյութի ներկրմամբ, բայց իր համար խոչընդոտներ են ստեղծվել: Ապա ցանկացել է զբաղվել ցորենի բիզնեսով, այս դեպքում ևս նրան խոչընդոտել են: «Ժողովուրդ»-ն առաջարկեց հրապարակել այն մարդկանց անունները, որոնք թույլ չեն տվել զբաղվել նշված բիզնեսներով: Սակայն ոչ մի անուն չասաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում