Ամերիկացի ռեփեր Ֆաբոլուսը ջարդել է իր սև Cadillac Escalade-ը երկու բեռնատարների մասնակցությամբ վթարում, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Քուինս շրջանում: Այս մասին հայտնում է Аutoevolution պորտալը:
Համաձայն Instagram-ում 36-ամյա ռեփերի արած գրառման՝ դա իր առաջին ճանապարհատրանսպորտային պատահարն էր: Նա հավելել է, որ իրեն հաջողվել է մի քանի վնասվածք ստանալ: Նրա վարորդը, ինչպես նաև բեռնատարների վարորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Վթարից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ 2007-2008 թթ. արտադրության V8մխոցանի, 6.2 լ ծավալով և 403 ձիաուժ հզորությամբ շարժիչով արտաճանապարհային մեքենան Ճանապարհային անվտանգության ամերիկյան ապահովագրական ինստիտուտի տվալներով՝ իր դասի մեջ վարորդի մահացության ամենաբարձր գործակիցն ունի:












































