Բալկաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել, նրանցից 30-ը՝ Սերբիայում, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աղետի հետևանքով Սերբիայում 27 մարդ է զոհվել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
«Ռուս-սերբական հումանիար կենտրոնի տվալներով՝ 30 մարդ զոհվել է, ավելի քան 15 000-ը՝ տարհանվել: Աղետների արձագանքման կոորդինացիայի եվրաատլանտյան կենտրոնի տեղեկությամբ՝ Բոսնիա և Հերցեգովինայում 19 մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Խորվաթիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով վտանգավորության երկրորդ աստիճան է գործում (երեքից): Պահպանվում է ջրի Ունա և Օրոլժավա գետերի բարձր մակարդակը:
Վերջին տվյալներով՝ ռուս փրկարարները Սերբիայի հեղեղված շրջաններից տարհանել են մոտ 2 300 մարդու, նրանց թվում՝ 604 երեխայի: Մոսկվայից 3 հատուկ չվերթով մոտ 106 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել: Աղետի հետևանքների վերացմանը ներգարվված է 72 փրկարար, 10 լողամիջոց, երկու Ka-32 բազմաթիրախ ուղղաթիռ:









































