Փարիզի Լուվրը ճարտարապետական հուշարձան է և աշխարհի խոշորագույն գեղարվեստական թանգարաններից մեկը: Լուվրը ստեղծվել է հարյուրավոր տարիներ առաջ: Շենքը կառուցվել է որպես ամրություն Սենայի աջ ափին 1190-ին՝ Ֆիլիպ-Ավգուստ արքայի օրոք, Փարիզն արևմուտքից պաշտպանելու համար: 16-րդ դարում Կարլ V-ը վերակառուցել է Լուվրը` այն վերածելով բնակելի պալատի: Առավել հիմնավոր Լուվրը փոփոխվել է Ֆրանցիսկ I-ի օրոք 1546-ին: Այն ժամանակվանից Լուվրը վերածվել է արքայական նստավայրի: Ճարտարապետը Պիեռ Լեսկոն է:
1672-ին Լյուդովիկոս XIII-ը կառուցել է Վերսալը, և թագավորական նստավայրը փոխադրվել է այնտեղ: Լուվրը լքված է եղել և մնացել դատարկ՝ մինչև 1725-ին Արվեստների ակադեմիան սկսել է այնտեղ գեղարվեստական սրահներ կառուցել: Լայն հասարակության համար թանգարանի դռներն առաջին անգամ բացվել են 1793-ի նոյեմբերի 8-ին:
Լուվրի հավաքածուի հիմքում են նախկին թագավորական հավաքածուներ, նաև վանքերի և անհատների հավաքածուներ: Լուվրում պահվում են հին արևելյան, եգիպտական, անտիկ, արևմտաեվրոպական (հատկապես ֆրանսիական և իտալական) հավաքածուներ: Դրանց շարքում են Միքելանջելոյի «Խռովարար ստրուկը» և «Մահացող ստրուկը» արձանները, դա Վինչիի Մոնա Լիզայի նկարը («Ջոկոնդա»), Ռուբենսի , Ռեմբրանդտի, Պուսենի, Վատտոյի, Դավիդի, Ժերիկոյի, Դելակրուայի, Կուրբեյի ստեղծագործությունները:










































