Որակի համաշխարհային օրը (World Quality Day) ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթին:
1990 թվակականին օրը հռչակվել է ՄԱԿ-ի աջակցությամբ և Որակի եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ: 6 տարի անց Եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հինգշաբթին ընդգրկող շաբաթը հայտարարել է Եվրոպական որակի շաբաթ:
Օրվա նպատակն է ապրանքների և ծառայությունների բարձր որակի նշանակության բարձրացումը, ինչպես նաև որակի խնդիրների հանդեպ ուշադրություն հրավիրելուն ուղղված գործունեության ակտիվացումը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Խոսքը ոչ միայն մարդու և շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության, այլև սպառողների սպասումների բավարարման աստիճանի մասին է:
Որակի խնդիրը առաջնահերթներից մեկն է աշխարհի առաջատար երկրների տնտեսություններում: Ներկայումս որակը հանդիսանում է ցանկացած գործունեության հաջողության բանալին:









































