Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդու` Սայիֆ Քադաֆիի դատավարությունը պետք է Հաագայում տեղի ունենա: Նման որոշում է ընդունել Միջազգային քրեական դատարանի վճռաբեկ պալատը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով նախագահող դատավոր Էրկի Քոուրուլին:
Նրա խոսքերով, գործի քննությամբ պետք է զբաղվի ՄՔԴ-ն, քանի որ Լիբիայի իշխանությունները տվյալ փուլում չեն կարող ըստ պատշաճին դատական գործընթաց կազմակերպել:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սթեֆանի Բարբուրը նշել է, որ վճռաբեկ դատարանի ընդունած որոշումը նշանակում է, որ Լիբիան Սայիֆին անհապաղ պետք է հանձնի Հաագայի Միջազգային քրեական դատարանին: Նրա խոսքերով, դրությանը պետք է խառնվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:










































