Ամերիկյան երգչուհի Թոնի Բրեքսթոնը պատմել է այն մասին, որ 2001 թ. աբորտ է արել: 46-ամյա աստղը մինչ օրս ամաչում է իր արարքի համար և հավատում է, որ Աստված պատժել է իրեն կրտսեր որդու հիվանդությամբ:
Երգչուհին իր ընթերցողներին բացահայտել է այդ մանրամասնը ինքնակենսագրական գրքում: Նա անվանել է այդ գիրքը իր հայտնի երգի՝ Unbreak My Heart-ի անունով:
Երկուշաբթի Entertainment Tonight-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ հղիացել էր իր նախկին ամուսին Քերի Լյուիսից: Այդ ընթացքում երգչուհին դեղահաբեր էր ընդունում, որոնք անհամատեղելի էին հղիության հետ: Բրեքսթոնը ընդունում է, որ եթե նույնիսկ նման վտանգ չլիներ, ինքը, միևնույն է, աբորտ էր անելու:
«Ես ամաչում եմ ինձնից»,- ասել է երգչուհին:
Դրանից հետո նա Լյուիսից երկու որդի է ունեցել: Երբ փոքրի՝ Դիզելի մոտ ախտորոշել էին աուտիզմ, Թոնին մտածել է, որ դա պատիժ է:
Դրա հետ մեկտեղ, Բրեքսթոնը կասկածում է, որ որդու աուտիզմը կարող է կապված լինել պատվաստման հետ:








































