Բրազիլական «Ինտերնասյոնալ»-ի հարձակվող Լեանդրո Դամիանը հայտարարել է, որ չի շտապում տեղափոխվել եվրոպական գրանդ ակումբ:
Նշենք, որ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էին «Ման. Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Ռեալ»-ն ու «Ինտեր»-ը:
«Օսկարը՝ իմ լավագույն ընկերը, շատ երջանիկ է Եվրոպայում, դրա համար էլ ինձ անընդհատ հարցնում է, թե ես երբ եմ նախատեսում տեղափոխվել հին աշխարհամաս:
Իհարկե, ամեն մի խաղացող երազում է օրերից մի օր խաղալ Եվրոպայում, սակայն Օսկարի հարցերին ես ամեն անգամ պատասխանում եմ՝ չգիտեմ:
Ես երջանիկ եմ «Ինտերնասյոնալ»-ում, որի հետ երկարաժամկետ պայմանագիր ունեմ կնքած: Բոլորն էլ կցանկանան խաղալ Եվրոպայում, ու երբ օրը գա, ես շատ երջանիկ կլինեմ, սակայն այդ օրը դեռ չի եկել»,- հայտարարել է Դամիանը:








































