Bird Eye ընկերության լոնդոնյան ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է սննդի դիմաց վճարել Instagram-ում հրապարակված լուսանկարով:
Եթե լուսանկարեն ռեստորանում պատվիրած սնունդն ու այն հրապարակեն #BirdsEyeInspirations հեշթեգով, ապա դրա համար հարկավոր չի լինի վճարել: Նախագծին մասնակցել է ավելի քան 400 հաճախորդ:
Ինչպես հայտնում են ռեստորանի սեփականատերերը, իրենք որոշել են օգտվել ներկայիս նորաձև թրենդից ու իրենց գովազդել սոցցանցերում:
Ընկերությունը մտադիր է ակցիան գործարկել ևս մի քանի ռեստորաններում, այդ թվում՝ բրիտանական մյուս քաղաքներում: Այս մասին հայտնում է Tjournal-ը:









































