Թուրք քաղաքագետ Թոլմա Թանըշը վստահեցնում է, որ Օբամայի վերընտրմամբ Մերձավոր և Միջին Արևելքում նրա քաղաքականությունն էապես կփոխվի, սակայն տեղի կունենան որոշակի շտկումներ: Փորձագետի հոդվածը հրապարակել է թուրքական հեղինակավոր թերթերից մեկը` Hürriyet-ը:
Ինչպես գրել է Թոլմա Թանըշը, Օբաման ուղերձներ է ուղարկում այն մասին, որ նա առավել ակտիվ կլինի սիրիական հարցում: Սակայն իրականում նա ամերիկյան բանակին թույլ չի տա միջամտել հակամարտությանը: Միաժամանակ դեմոկրատները ջանքեր կգործադրեն, որ Թուրքիան ևս Սիրիայի հետ ռազմական հակամարտության մեջ չմտնի:
Օբաման հետագայում ևս կփորձի դիվանագիտական մեթոդներով լուծել Իրանի միջուկային խնդիրը: Այստեղ կարևոր կլինի հատկապես Թուրքիայի օգնությունը: Այս խնդրի լուծման համար երրորդ կողմը Իսրայելն է, սակայն նրա հետագա դերը և ազդեցությունը վերջնականապես հայտնի կլինի միայն հաջորդ տարի` այդ երկրում հունվարին կայանալիք ընտրություններից հետո:
Օբամայի վերընտրվելը Թուրքիայի համար մի շարք նոր հարցեր է առաջ քաշում: Ընտրություններից երեք օր հետո Թուրքիայում տեղի կունենա մեծ կոնգրես` նվիրված մամուլի ազատությանը: Ֆորումին կմասնակցի նաև Վաշինգտոնի պաշտոնական պատվիրակությունը: Այդ կերպ, թուրք քաղաքագետի գնահատմամբ, հետագայում դեմոկրատական կառավարությունը ավելի քննադատաբար կմոտենա խոսքի ազատության խախտումներին, ինչպես նաև Թուրքիայի ազգային ինքնությանը: Եթե թուրքական Արդարության և զարգացման իշխանամետ կուսակցությունը ժողովրդավարության ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չանի, ապա կարելի է սպասել, որ 2015 թվականին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարող են կտրուկ փոխվել:
2015 թվականին կլրանա 1915 թվականի Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը:
ԱՄՆ կարող է միջամտել Անկարայի և Երևանի միջև հակամարտությանը և ուժ գործադրել Թուրքիային ճնշելու համար`ցեղասպանությունը ճանաչելու եղանակով:









































