Անցած տարի սնանկ ճանաչված Դեթրոյթ քաղաքում (Միչիգան նահագ) լքված տներն աճուրդի են դրվում:
Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային խորհուրդն ու Detroit Land Bank-ը:
Ամեն օր աճուրդի է դրվում մեկ տուն՝ 1000 դոլար մեկնարկային գնով:
Reuters գործակալությունը ներկայացրել է ֆոտոշարք քաղաքի Boston Edison շրջանում աճուրդի դրված տան շուրջ առաջացած ակտիվությունից: Դեթրոյթի քաղաքապետ Մայք Դագանը եղել է այցելուների շարքում:










































