Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես ներկայացրել է նոր մարզահագուստը, որով թիմը հանդես է գալու հաջորդ մրցաշրջանում:
Նոր մարզահագուստի դիզայնը մշակվել է «Made to win» (ստեղծված է հաղթելու համար) խորագրի ներքո: «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նոր մարզահագուստը վաճառքի կհանվի մայիսի 22-ից:
Կատարվել են չնչին փոփոխություններ: Մասնավորապես, ակումբի պատմության մեջ առաջին անգամ Կատալոնաիյի դրոշը տեղադրվել է նաև մարզաշապիկի V-աձև օձիքի առջևի հատվածում:





































