ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը կժամանի Ադրբեջան, այդ մասին հաղորդել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը: «ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը կժամանի Բաքու՝ մասնակցելու «ԱՊՀ-ի եւ Համագործակցության Շանհայի կազմակերպության լեզուների եւ մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» միջազգային վեցերորդ համաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 9-ին: «Լեբեդեւը ելույթ կունենա միջոցառմանը»,-նշված Է հաղորդագրության մեջ: