Իսրայելի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանում գործադուլը դադարեցվել է դատարանի որոշմամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
Թել Ավիվի աշխատանքային վեճերի հարցերով դատարանը վճռել է դադարեցնել գործադուլը և վերսկսել ուղեբեռների ստուգման ավտոմատացված համակարգի աշխատանքը: Այն անջատվել էր գործադուլի շրջանակներում, ինչի հետևանքով անվտանգության ծառայության աշխատակիցներն ուղևորների ճամպրուկները ձեռքով են ստուգել: Գոյացել էին բազմաժամ հերթեր: Օդանավակայանի վարչակազմը դեռ առավոտյան էր նախազգուշացում տեղադրել ուղևորների համար, որ նրանք օդանավակայան պետք է հասնեն թռիչքից առնվազն 3 ժամ շուտ:
Գործադուլի ընթացքում թռիչքների նկատելի ուշացումներ չեն գրանցվել:









































